15:21  ,  9 փետրվարի, 2013

«Շախտյորը» 5 միլիոն եվրո է առաջարկում Իսմաիլիի համար

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն շարունակում է փոխարինող փնտրել Ռազվան Ռացին, որը կլքի թիմը ամռանը: Թիմի ձախ պաշտպանի տեղը զբաղեցնելու գլխավոր հավակնորդներից մեկը պորտուգալական «Բրագայի» 23-ամյա բրազիլացի Իսմաիլին է:

Չորս միլիոն եվրոյի առաջարակը պորտուգալական ակումբը մերժել է: «Շախտյորը» պատրաստ է ավելացնել եւս մեկ մեկ միլիոն: Սակայն «Բրագայի» նախագահ Անտոնիո Սալվադորը պահանջում է 10 միլիոն եվրո, փոխանում է abola-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Իսմաիլին «Բրագայում» անցկացրել է 19 հանդիպում եւ խփել է մեկ գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս