15:21 9 փետրվարի, 2013Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն շարունակում է փոխարինող փնտրել Ռազվան Ռացին, որը կլքի թիմը ամռանը: Թիմի ձախ պաշտպանի տեղը զբաղեցնելու գլխավոր հավակնորդներից մեկը պորտուգալական «Բրագայի» 23-ամյա բրազիլացի Իսմաիլին է:
Չորս միլիոն եվրոյի առաջարակը պորտուգալական ակումբը մերժել է: «Շախտյորը» պատրաստ է ավելացնել եւս մեկ մեկ միլիոն: Սակայն «Բրագայի» նախագահ Անտոնիո Սալվադորը պահանջում է 10 միլիոն եվրո, փոխանում է abola-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Իսմաիլին «Բրագայում» անցկացրել է 19 հանդիպում եւ խփել է մեկ գնդակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.