10:42  ,  9 փետրվարի, 2013

Հենրիխ Մխիթարյանը՝ «Շախտյոր» ամսագրի հերոս

Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փետրվարի 10-ին կներկայացնի «Շախտյոր» ամսագրի հունվար ամսվա համարը, տեղեկացնում է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ համարի հերոսը լինելու է հենց հայ ֆուտբոլիստը: Ամսագիրը ներկայացնելու շրջանակում Մխիթարյանը նաեւ ինքնագրեր կտա:

Բացի այդ, տեղում հնարավոր կլինի լուսանկարվել ձմեռային հավաքների ընթացքում «Շախտյորի» նվաճած երեք գավաթների հետ: Ավանդույթի համաձայն, այն 50 երկրպագուները, ովքեր արարողությանը կժամանեն բոլորից շուտ, Հենրիխ Մխիթարյանից կստանան ակումբի պաշտոնական ամսագրի մեկական օրինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս