19:22  ,  29 մարտի, 2012

«Ռեալ Մադրիդն» ակադեմիա կբացի Ռոստովում

«Ռեալ Մադրիդ» հիմնադրամի ներկայացուցիչ Ռոզա Ռոնկալ Խիմենեսը Ռոստովում քննարկել է Ռուսաստանում Արքայական ակումբի առաջին նախագծի մանրամասները: Նախատեսվում է բացել Մարզական եւ սոցիալական զարգացման ակադեմիա:

Նախագծի նպատակը առողջ ապրելակերպի արմատավորումն է, Ռոստովի մարզի ուսումնական հաստատությունների հիմքի վրա ֆուտբոլային եւ բասկետբոլային թիմերի ստեղծումը:

«Ռեալ Մադրիդ» հիմնադրամը ստեղծվել է 14 տարի առաջ, ծրագրեր է իրականացնում 20 երկրներում, հաղորդում է realmadrid.ci:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով