18:12  ,  29 մարտի, 2012

Տիմոշչուկի պայմանագիրը երկարաձգվել է

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Մարսելի» հետ հանդիպումից հետո ուկրաինացի կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկի պայմանագիրն ավտոմատ կերպով մեկ տարով երկարաձգվել է Մյունխենի «Բավարիայի» հետ, հաղորդում է ֆուտբոլիստի պաշտոնական կայքը։

2009/10 մրցաշրջանից առաջ Տիմոշչուկը «Բավարիայի» հետ պայմանագիր էր կնքել 3+1 սխեմայով, ինչը նշանակում է, որ երեք տարի հետո պայմանագիրը կարող է երկարաձգվել եւս մեկ տարով, եթե ֆուտբոլիստը բավական քանակությամբ խաղային ժամանակ անցկացնի խաղադաշտում։

Ընթացիկ մրցաշրջանում «Բավարիան» անցկացրել է 43 հանդիպում։ Տիմոշչուկը մասնակցել է 34 խաղի (72%)։ Ուկրաինացու նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2012թ. հուլիսի 1-ը։

«Մարսելի» հետ հանդիպումը Տիմոշչուկի համար 100-րդն էր «Բավարիայի» կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում