17:25  ,  29 մարտի, 2012

Դի Մարիան կմասնակցի «Օսասունայի» հետ խաղին

Արգենտինայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան արդեն մարզվում է Արքայական ակումբի ընդհանուր խմբի հետ։ Արգենտինացին ազդրի վնասվածք էր ստացել փետրվարին։

24-ամյա կիսապաշտպանը կմասնակցի Պրիմերայի 31-րդ տուրի «Օսասունայի» հետ հանդիպմանը, հաղորդում Marca-ն։

Նշվում է նաեւ, որ Դի Մարիայի մեկնարկային կազմում հայտնվելը հարցականի տակ է, քանի որ արգենտինացին դեռեւս լավ մարզավիճակում չէ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում