16:45  ,  6 փետրվարի, 2013

Մեսին ու «Բարսելոնան» համաձայնության չեն հասել

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կատալոնական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու վերջնական համաձայնության դեռ չի հասել, հաղորդում է Marca-ն:

«Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը համաձայն չէ պայմանագրի մի կետի հետ, որի համաձայն ակումբը ցանկանում է բարձրացնել Մեսիի տրանսֆերի գինը, որն արդեն աստղաբաշխական է` 250 միլիոն եվրո: Կատալոնացիները ցանկանում են երաշխավորել, որ ոչ մի ակումբ չի կարողանա գնել Մեսիին:

Նախատեսված է, որ Մեսին ու «Բարսելոնան» պայմանագիրը մինչեւ 2018 թվականը երկարաձգելու են փետրվարի 7-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում