Փետրվարի 6-ին Ռուսաստանի Կեմերովո քաղաքում մեկնարկել է բիլիարդի կոմբինացված բուրգ (մոսկովյան բուրգ) խաղաձեւի աշխարհի առաջնությունը: Առաջնությունն անցկացվում է Բուրգի Միջազգային կոմիտեի կողմից: Առաջնությունում Հայաստանը ներկայացնում են երկրի գործող չեմպիոն Արման Պետրոսյանը եւ Ռուսաստանի Գավաթի հաղթող Արմեն Գաբրիելյանը:
Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի Բիլիարդային սպորտի ֆեդերացիայի նախագահ Իգոր Խաչատուրովը:
Հայաստանի Բիլիարդային սպորտի ֆեդերացիան գործում է 2008-ից: Ֆեդերացիան սերտորեն համագործակցում է Բուրգի միջազգային կոմիտեի (Բիլիարդի միջազգային ֆեդերացիա) հետ: Ամեն տարի բիլիարդի տարբեր խաղաձեւերի համար անցկացվում են Հայաստանի առաջնություններ, հաղթողները միջազգային մրցումներում հանդես գալու իրավունք են ստանում, հայտնում են Հայաստանի Բիլիարդային սպորտի ֆեդերացիայից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:06 , 5 հոկտեմբերի
12:26 , 5 հոկտեմբերի
12:02 , 5 հոկտեմբերի
11:44 , 5 հոկտեմբերի
11:03 , 5 հոկտեմբերի 
10:29 , 5 հոկտեմբերի
10:02 , 5 հոկտեմբերի
09:36 , 5 հոկտեմբերի
09:07 , 5 հոկտեմբերի
00:43 , 5 հոկտեմբերի