15:02 6 փետրվարի, 2013Փետրվարի 6-ին Ռուսաստանի Կեմերովո քաղաքում մեկնարկել է բիլիարդի կոմբինացված բուրգ (մոսկովյան բուրգ) խաղաձեւի աշխարհի առաջնությունը: Առաջնությունն անցկացվում է Բուրգի Միջազգային կոմիտեի կողմից: Առաջնությունում Հայաստանը ներկայացնում են երկրի գործող չեմպիոն Արման Պետրոսյանը եւ Ռուսաստանի Գավաթի հաղթող Արմեն Գաբրիելյանը:
Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի Բիլիարդային սպորտի ֆեդերացիայի նախագահ Իգոր Խաչատուրովը:
Հայաստանի Բիլիարդային սպորտի ֆեդերացիան գործում է 2008-ից: Ֆեդերացիան սերտորեն համագործակցում է Բուրգի միջազգային կոմիտեի (Բիլիարդի միջազգային ֆեդերացիա) հետ: Ամեն տարի բիլիարդի տարբեր խաղաձեւերի համար անցկացվում են Հայաստանի առաջնություններ, հաղթողները միջազգային մրցումներում հանդես գալու իրավունք են ստանում, հայտնում են Հայաստանի Բիլիարդային սպորտի ֆեդերացիայից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.