16:00  ,  29 մարտի, 2012

Ձագոեւը վիրահատվել է

Աջ ոտքի կոտրված մատի վիրահատության պատճառով Ռուսաստանի հավաքականի եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ալան Ձագոեւը բաց կթողնի առնվազն վեց շաբաթ: Վիրահատությունը կատարվել է Գերմանիայում: Ձագոեւը կոտրվածքը ստացել էր մարտի 24-ին Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ խաղում (0:2):

Ձագոեւից բացի Գերմանիայում բուժզննում է անցել նաեւ ԲԿՄԱ-ի եւ Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան, որը ազդրի վնասվածք է ստացել, հայտնում է ԲԿՄԱ-ի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով