19:59  ,  4 փետրվարի, 2013

«Նյուքասլի» ֆուտբոլիստը 15 րոպե անգիտակից ընկած է եղել Մանչեսթերում

Անգլիական «Նյուքասլի» պաշտպան Դանի Սիմփսոնը հարված ստանալուց հետո 15 րոպե անգիտակից վիճակում ընկած է եղել Մանչեսթերի կենտրոնում, հաղորդում է  The Sun-ը:

Փետրվարի 3-ին նա խանութի հերթում վիճել է 40-50 տարեկան տղամարդու հետ: Դրանից հետո նա նստել է մեքենան, սակայն բռնությամբ դուրս է բերվել մեքենայից, հարված է ստացել գլխին եւ կորցրել է գիտակությունը:

Այժմ Սիմպսոնի առողջական վիճակը կայուն է: Փետրվարի 5-ին ֆուտբոլիստը կվերսկսի մարզումները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում