13:52  ,  29 մարտի, 2012

Չիսորան ցանկանում է մենամարտել Ռուսաստանում

Բրիտանացի գերծանրքաշային բռնցքամարտիկ Դերեկ Չիսորան հայտարարել է, որ ցանկանում է շարունակել կարիերան եւ մենամարտ անցկացնել Ռուսաստանում։

«Պատրաստ եմ մենամարտել ցանկացած վայրում։ Եթե ինձ ցանկանում են տեսնել Ռուսաստանում, ես պատրաստ եմ բանակցություններ վարել ռուսական հեռուստաալիքների հետ։ Կարծում եմ՝ մենամարտը կցանկանան հեռարձակել նաեւ Մեծ Բրիտանիայում։

Ինձ համար շատ ցավալի է մտածել, որ ինձ կարող են արգելել հանդել գալ պրոֆեսիոնալ ռինգում։ Չի բացառվում, որ կմենամարտեմ Դենիս Լեբեդեւի հետ։ Երկուսս էլ աշխատում ենք նույն պրոմոթերի հետ։

Չեմ պատրաստվում հանձնվել։ Ես կշարունակեմ հաճախել մարզասրահ եւ մարզվել անդադար»,- Չիսորայի խոսքը փոխանցում է PRO-BOX-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում