13:12  ,  29 մարտի, 2012

Մայկոնը կհեռանա «Ինտերից»

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դուգլաս Մայկոնն ընթացիկ մրցաշրջանի վերջում կհեռանա միլանյան «Ինտերից», հաղորդում է Corriere Dello Sport-ը։

Աղբյուրը հայտնում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը որոշել է չերկարաձգել Միլանում գտնվող իր բնակարանի վարձակալության ժամկետը։ Բրազիլացին ցանկանում է այլ ակումբ տեղափոխվել։

Մայկոնին ձեռք բերելու գլխավոր հավակնորդներ են ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենն» ու Մախաչկալայի «Անժին»։
Համաձայն իտալական լրատվամիջոցների՝ ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն արդեն բանակցությունների է վարել Մայկոնի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում