12:31  ,  29 մարտի, 2012

Մանչինին վռնդել է Բալոտելիին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին թիմի հարձակվող Մարիո Բալոտելիին վռնդել է մարզումից` խորհուրդ տալով այլ տեղ մարզվել: Մարզչին վրդովեցրել է այն հանգամանքը, որը Բալոտելին չի ցանկացել մարզվել ամբողջ եռանդով: Բացի այդ Բալոտելին ուշացել էր մարզումից: Նա մեկնել էր Իտալիա, որտեղ հանդիպել էր «Ինտերում» ընկերների հետ, հաղորդում է  The Telegraph-ը:

Ի դեպ, նշենք, որ Մանչինին էլ կարճատեւ հանգստի ժամանակ այցելել է Բոսնիայում գտնվող Մեժդուգորյեի սրբավայր: Մանչինին բարեպաշտ կաթոլիկ է:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով