11:45  ,  29 մարտի, 2012

Բոլոր ռուսաստանցիներն ընկան

Նիցայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում պարային զույգերի պայքարում անհաջող հանդես եկան ռուսաստանցիներրը: Երեք զույգերն էլ կարճ ծրագրի կատարման ժամանակ ընկան: Ելենա Իլյինան ու Նիկիտա Կացալապովը գրավեցին 5-րդ տեղը, Եկատերինա Բոբրովան ու Դմիտրի Սոլովյովը 9-րդն են, Եկատերինա Ռյազանովան ու Իլյա Տկաչենկոն` 10-րդը:

Միջանկյալ առաջատարներն են կանադացիներ Տեսա Վիրտուն եւ Սքոտ Մոյրան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում