21:15  ,  1 փետրվարի, 2013

Վիլաշ-Բոաշ. «Շախտյորը» չափազանց բարձր գին էր պահանջում Վիլիանի համար

Վիլիանին վաճառել են խելահեղ գումարով, հայտարարել է Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը՝ մեկնաբանելով բրազիլացի կիսապաշտպանի տեղափոխությունը «Շախտյորից» «Անժի»։

«Վիլիանը ցանկանում էր խաղալ Անգլիայում, բայց Դոնեցկի «Շախտյորը» չափազանց բարձր գին էր պահանջում։ Վիլիանին վաճառել են խելահեղ գումարով։ Այժմ նա կխաղա մի առաջնությունում, որը առանձնապես ուժեղ չէ Ուկրաինայի առաջնությունից։ Ցավալի է, որ այդպիսի տաղանդավոր խաղացողը չի կարող տեղափոխվել ավելի ուժեղ առաջնություն։ Ռուսաստանում միլիարդատերերը մեծ ներդրումներ են անում ակումբներում, բայց ամեն դեպքում Անգլիայի Պրեմյեր լիգան մնում է ուժեղագույնն աշխարհում, եւ բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ այստեղ»,- Վիլաշ-Բոաշի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ Վիլիանին գնելու ցանկություն ունեին «Չելսին» ու «Տոտենհեմը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում