11:08  ,  29 մարտի, 2012

«Բիլբաոն» անակնկալ մատուցեց

Բասկետբոլային Եվրալիգայի քառորդ եզրափակիչի երրորդ խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ն հյուրընկալվելիս 81:94 հաշվով պարտվեց «Բիլբաոյին»: Մոսկովյան ակումբը շարքում առաջ է 2:1 հաշվով: «Չորս լավագույնների եզրափակիչ» դուրս գալու համար բանակայիններին անհրաժեշտ է մեկ հաղթանակ: Կիսաեզրափակիչում ԲԿՄԱ-ի մրցակիցը կլինի «Պանատինաիկոս» (Հունաստան) - «Մաքաբի» (Իսրայել) զույգի հաղթողը: Այստեղ շարքի հաշիվը 2:1 է իսրայելցիների օգտին:

Հունական «Օլիմպիակոսը» ոչ մի շանս չտվեց իտալական «Մոնտեպասկիին»` 75:55 հաշվով: Հույները առջեւում են 2:1 հաշվով:

Եվրալիգա. Քառորդ եզրափակիչ, երրորդ հանդիպում (շարքը մինչեւ երեք հաղթանակ)

«Բիլբաո» - «ԲԿՄԱ» - 94:81 (25:24, 22:16, 24:17, 23:24)

Շարքի հաշիվ` 1:2

«Օլիմպիակոս» - «Մոնտեպասկի» - 75:55 (14:12, 18:9, 16:9, 27:25)

Շարքի հաշիվ` 2:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով