10:14  ,  29 մարտի, 2012

Տալին. հայ ուշուիստների մասնակցությամբ

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մեկնարկած ուշուի Եվրոպայի 14-րդ առաջնությունում սանդայի երիտասարդների մրցաշարում հաղթանակով են սկսել Դավիթ Պետրոսյանն(56 կգ) ու Նարեկ Կրպեյանը (60 կգ):

65 կգ քաշային կարգում Սեւակ Ադամյանն առաջին մենամարտում պարտվել է ռուսաստանցի Մագոմեդ Աբդուլաեւին

60 կգ քաշային կարգում Մանուկ Հարոյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում