Դորտմունդում ավարտված սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնության երրորդ դիվիզիոնի K խմբի վերջին խաղում կանանց Հայաստանի հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Մեքսիկայի թիմին եւ խմբում գրավեց 5-րդ տեղը` առաջ թողնելով Կանադայի, Մեքսիկայի, Իռլանդիայի եւ Իրանի հավաքականներին: Վերջին տեղը գրավեց Մոնղոլիայի թիմը: Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկան Հասմիկ Խաչատրյանը, Լուիզա Նազարյանը եւ Ռուբինա Վարդանյանը:
Տղամարդկանց Հայաստանի հավաքականը չորրորդ դիվիզիոնի N խմբում պայքարն ավարտեց երկրորդ տեղում: Մուրադ Ասատրյանը, Մեսրոպ Ղուկասյանը եւ Ալեքսանդր Դիարյանը հաղթեցին Նիկարագուայի, Եմենի եւ Ադրբեջանի թիմերին, պարտվեցին Ղազախստանին եւ Նոր Զելանդիային:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:30 , 17 հոկտեմբերի
23:05 , 16 հոկտեմբերի
16:22 , 16 հոկտեմբերի
14:35 , 16 հոկտեմբերի
13:11 , 16 հոկտեմբերի
12:24 , 16 հոկտեմբերի 
11:39 , 16 հոկտեմբերի
11:12 , 16 հոկտեմբերի 
10:36 , 16 հոկտեմբերի
09:12 , 16 հոկտեմբերի