08:38 29 մարտի, 2012Դորտմունդում ավարտված սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնության երրորդ դիվիզիոնի K խմբի վերջին խաղում կանանց Հայաստանի հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Մեքսիկայի թիմին եւ խմբում գրավեց 5-րդ տեղը` առաջ թողնելով Կանադայի, Մեքսիկայի, Իռլանդիայի եւ Իրանի հավաքականներին: Վերջին տեղը գրավեց Մոնղոլիայի թիմը: Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկան Հասմիկ Խաչատրյանը, Լուիզա Նազարյանը եւ Ռուբինա Վարդանյանը:
Տղամարդկանց Հայաստանի հավաքականը չորրորդ դիվիզիոնի N խմբում պայքարն ավարտեց երկրորդ տեղում: Մուրադ Ասատրյանը, Մեսրոպ Ղուկասյանը եւ Ալեքսանդր Դիարյանը հաղթեցին Նիկարագուայի, Եմենի եւ Ադրբեջանի թիմերին, պարտվեցին Ղազախստանին եւ Նոր Զելանդիային:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.