08:28  ,  29 մարտի, 2012

Անգլիայի հավաքականի նախկին մարզիչն աշխատանք է գտել 9-րդ դիվիզիոնի ակումբում

Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Թերի Վենեյբլսը նշանակվել է Անգլիայի առաջնության 9-րդ դիվիզիոնում հանդես եկող «Ուեմբլի» ակումբի տեխնիական խորհրդատու: Այդ մասին հայտնում է ակումբի կայքը:

Վենեյբլսի խնդիրն է թիմը դուրս բերել ավելի բարձր դիվիզիոն:

Վենեյբլսն Անգլիայի հավաքականը գլխավորել է 1996-ին կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ: Անգլիայում կայացած առաջնությունում Վենեյբլսի թիմը հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, որտեղ 11 մետրանոցներով պարտվեց գերմանացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով