07:21  ,  29 մարտի, 2012

20 ֆուտբոլիստներ խեղդվել են

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Լուապուլա գետում խեղդվել են 20 ֆուտբոլիստներ: Զամբիայում հանդիպում անցկացնելուց հետո ֆուտբոլիստները երեք նավակներով վերադարձել են Կոնգո Լուապուլա գետով: Կողքով բարձր արագությամբ անցած մոտորանավը ալիքներ է ստեղծել: Նավակները շրջվել են: Հայտնի է, որ շատ աֆրիկացիներ լողալ չգիտեն: 100 մարդկանցից փրկվել են 80-ը: Զոհերի թիվն ավելի շատ կլիներ, եթե փրկության հասած չլինեին ափամերձ գյուղի բնակիչները:

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը ցավակցություն է հայտնել, հաղորդում է Gazeta.ru-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով