03:08  ,  29 մարտի, 2012

Գոմեսի առաջին գոլը

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Մարիո Գոմեսը, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում գրավելով «Մարսելի» դարպասը, խփեց իր 11-րդ գոլը ընթացիկ մրցաշարում:

Հետաքրքիր է, Չեմպիոնների լիգայի 2011/12 մրցաշարում գերմանացի ռմբարկուն առաջին անգամ է մրցակցի դարպասը գրավում՝ տուգանային հրապարակից դուրս գտնվելով, հայտնում է Opta-ն:

Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին է: Արգենտինացին դարձել 12 գոլի հեղինակ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում