02:35  ,  29 մարտի, 2012

Նախորդ անգամ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում չէր կարողացել գոլ խփել 2009- ին

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում կատալոնական «Բարսելոնան» չկարողացավ գրավել իտալական «Միլանի» դարպասը: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:

Նախորդ անգամ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խաղում չէր կարողացել գոլ խփել 2009-ի նոյեմբերի 4-ին Կազանում: Այդ օրը Խոսեպ Գվարդիոլայի թիմը 0:0 հաշվով էր ավարտել հանդիպումը «Ռուբինի» հետ, հաղորդում է Infostrada-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում