02:05  ,  27 հունվարի, 2013

Միխայիլ Մարկոսով. Կարիերայիս ամենավառ փուլը դեռ առջեւում է

Կյանքում առաջին անգամ հնարավորություն է տրվում խաղալ միջազգային մակարդակով: Ես պետք է ապացուցեմ եւ մոտենամ Հայաստանի հավաքականին: Տարբերություն չկա, թե ում դեմ եմ խաղալու: Պետք է դուրս գամ խաղադաշտ եւ խաղամ իմ ֆուտբոլը:

Այդ մասին հայտարարել է «Ուֆայի» հարձակվող Միխայիլ Մարկոսովը, ով հրավիրվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու փետրվարի 5-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայանալիք Լյուքսեմբուրգի թիմի հետ խաղին: 27-ամյա հարձակվողը պատասխանել է «Ուֆայի» երկրպագուների հարցերին՝ խոսելով նաեւ Հայաստանի հավաքականի մասին: 

Միխայիլ, ինչպե՞ս ես շփվելու Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ: Արդեն սովորու՞մ ես հայերեն:

Ոչ, չեմ սովորում: Կարծում եմ՝ այնտեղ շփվում են ռուսերենով եւ ինձ կհասկանան:

Ինչու՞ ես այդպես կարծում:

Որովհետեւ Հայաստանում գրեթե բոլորը հասկանում եւ խոսում են ռուսերեն կարող են շփվել:

Բայց այնտեղ կան ֆուտբոլիստներ ԱՄՆ-ից, Հոլանդիայից: Նրանք միեւնույն է բոլորը ռուսերե՞ն են խոսում:

Դա արդեն չգիտեմ, այնտեղ պարզ կլինի:

 Չե՞ս անհանգստանում, որ կարող ես Դիեգոյի ու Վիլումի պես լեգեոնական դառնալ «Ուֆա» ակումբում:

Իսկ ինչու պետք է անհանգստանամ: Կյանքում առաջին անգամ հնարավորություն է տրվում խաղալ միջազգային մակարդակով: Չեմ կարծում, որ պետք է անհանգստանամ: Ես պետք է ապացուցեմ եւ մոտենամ թիմին:

Ինչու՞ չես մասնակցել «Ուֆայի» նախորդ 3 ընկերական հանդիպումներին: Դա նույնիսկ անհանգստացրել է հայկական լրատվամիջոցներին:

Կարելի է շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությանն ու մարզչական շտաբին: Նրանք հանգստանալու հնարավորություն են տվել ինձ հավաքականին միանալուց առաջ: Անցկացվում էին մեծ ծանրաբեռնվածությամբ մարզումներ, որոնք դժվար էին իմ եւ տղաների համար:

Ըստ քեզ՝ սա քո կարիերայի ամենավառ փու՞լն է:

Կարծում եմ՝ ամենավառը դեռ առջեւում է:

Իսկ ինչ-որ բան գիտես Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի մասին:

Ես պետք է դուրս գամ խաղադաշտ եւ խաղամ իմ ֆուտբոլը: Տարբերություն չկա, թե ում դեմ եմ խաղալու:

Իսկ լինու՞մ է, որ մրցակիցների մասին տեղեկանաս համացանցի միջոցով:

Ոչ, չի լինում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում