13:46  ,  26 հունվարի, 2013

21 մարդ դատապարտվել է մահապատժի «Ալ Մասրի» - «Ալ Ահլի» հանդիպման ողբերգության համար

2012թ. փետրվարին Պորտ Սաիդում «Ալ Մասրի» (Պորտ Սաիդ) - «Ալ Ահլի» (Կահիեր) հանդիպման ժամանակ տեղի ունեցած բախումների գործով Կահիրեի դատարանը 21 մարդու դատապարտել է մահապատժի:

Հիշեցնենք, որ բախումների հետեւանքով զոհվեց ավելի քան 70 մարդ: Քրեական գործով անցնում էր 75 մարդ: Եվս 54 ամբաստանյալների մեղադրական դատավճիռը կհրապարակվի մարտի 9-ին, հայտնում է ВВС-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում