19:52  ,  24 հունվարի, 2013

«Ռոստովը» 17 գնդակ է ուղարկել թուրքական ակումբի դարպասը

Արաբական Միացյալ Էմիրություններում հավաք անցկացնող ռուսական «Ռոստովը» ստուգողական խաղում 17:1 հաշվով առավելության է հասել թուրքական «Աթաթուրք» ակումբի նկատմամբ, հաղորդում է gazeta.ru-ն:

Ռուստաստանի ընթացիկ առաջնությունում «Ռոստովը» զբաղեցնում է 11-րդ տեղը, իսկ «Աթաթուրքը» հանդես է գալիս Թուրքիայի ցածր դիվիզիոններից մեկում: Թուրքական ակումբը միակ գնդակը խփել է խաղի 7-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում