18:16  ,  24 հունվարի, 2013

Աշխարհի գավաթի փուլային մրցաշարում Հայաստանը կներկայացնեն արցախցի վեց մարզիկներ

Հունվարի 26-ից 29-ը Ղազախստանի Ուրալսկ քաղաքում կկայանա 2013թ. սամբոյի առաջին միջազգային` A դասի մրցաշարը, որը կոչվում է «Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի մրցանակներ» եւ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցաշարերից մեկն է:

Հայաստանը կներկայացնի արցախցի վեց մարզիկ, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Նարեկ Պետրոսյան՝ 62 կգ քաշային կարգ

Մարտին Միրզոյան՝ 68 կգ

Արմեն Ադամյան՝ 74 կգ

Մավրիկ Նասիբյան՝ 82 կգ

Դավիթ Գրիգորյան՝ 90 կգ

Տիգրան Համբարձումյան՝ 100 կգ

Ուրալսկ են մեկնել նաեւ մարզիչ Էռնեստ Միրզոյանը եւ մրցավար Էդուարդ Ասլանյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով