Հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել Անգլիայի Երկրորդ լիգայի (չորրորդ դիվիզիոն) «Բրեդֆորդ» - «Կրոուլի» (1։2) հանդիպմանը։
Խաղի ավարտից հետո մրցավարը «Բրեդֆորդի» երեք եւ «Կրոուլի» երկու խաղացողների կարմիր քարտ է ցույց տվել հանդերձարանում, հաղորդում է Daily Mail։
Ֆուտբոլիստները կարմիր քարտի են արժանացել ծեծկռտուք սարքելու համար։
«Բրեդֆորդի» խաղացող Էնդրյու Դեւիսը մեխանիկորեն որակազրկվել է հինգ խաղով, քանի որ այդ կարմիր քարտը երրորդն էր նրա համար ընթացիկ մրցաշրջանում։
«Չեմ կարողանում հավատալ այս ամեին: Երբեք չեմ հանդիպել նման իրավիճակի, երբ մրցավարը մտնում է հանդերձարան եւ կարմիր քարտ է ցույց տալիս ֆուտբոլիստներին»,- «Բրեդֆորդի» գլխավոր մարզիչ Ֆիլ Պարկինսոնի խոսքը փոխանցում Daily Mail-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում