12:10  ,  28 մարտի, 2012

Կոբի Բրայանտը գերազանցեց Մայքլ Ջորդանի ռեկորդը

«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Կոբե Բրայանտը գերազանցել է Մայքլ Ջորդանի ռեկորդը` մի թիմի կազմում հավաքած միավորների քանակով:

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության «Գոլդեն Սթեյթի» հետ խաղում (104:101) Բրայանտը 30 միավոր վաստակեց:

«Չիկագոյում» Ջորդանը վաստակել է 29 277 միավոր, իսկ Բրայանտի արդյունքն արդեն 29 283 միավոր է:

Իսկ բացարձակ ռեկորդակիրը «Յուտայի» լեգենդ Կարլ Մելոունն է 36 374 միավոր (1985—2003), հաղորդում է NBA.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով