«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Կոբե Բրայանտը գերազանցել է Մայքլ Ջորդանի ռեկորդը` մի թիմի կազմում հավաքած միավորների քանակով:
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության «Գոլդեն Սթեյթի» հետ խաղում (104:101) Բրայանտը 30 միավոր վաստակեց:
«Չիկագոյում» Ջորդանը վաստակել է 29 277 միավոր, իսկ Բրայանտի արդյունքն արդեն 29 283 միավոր է:
Իսկ բացարձակ ռեկորդակիրը «Յուտայի» լեգենդ Կարլ Մելոունն է 36 374 միավոր (1985—2003), հաղորդում է NBA.com-ը:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։