Ֆուտբոլի Ավստրալիայի առաջնության շրջանակում «Սիդնեյը» 7:1 հաշվով հաղթել է «Վելինգթոն Ֆինիքսին»:
«Սիդնեյի» կազմում 4 գնդակ է խփել Իտալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պյերոն, ով իր կարիերայում առաջին անգամ դարձել է պոկերի հեղինակ, հաղորդում է Footbal Italia-ն:
Լեգենդար իտալացին 3 անգամ աչքի է ընկել խաղի 21-ից 39-րդ րոպեների ընթացքում՝ մեկ գնդակ էլ խփելով 70-րդ րոպեին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում