18:53 19 հունվարի, 2013Դոնեցկի «Շախտյորը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող «Matchworld Cup-2013» ընկերական մրցաշարում:
Երկրորդ տուրում Միրչա Լուչեսկուի թիմը 3:2 հաշվով առավելության հասավ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հալիլի» նկատմամբ:
Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով «Շախտյորի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց ընդմիջմանը: Առաջին խաղակեսի վերջնամասում «Ալ Հալիլը» հավասարեցրեց հաշիվը, սակայն ընդմիջումից հետո՝ 66-րդ րոպեին, ռումինացի պաշտպան Ռազվան Ռացը դարձյալ առաջ մղեց Ուկրաինայի չեմպիոնին: 10 րոպե անց Ռացը հեռացվեց խաղադաշտից, բայց դա չխանգարեց «Շախտյորին» նաեւ երրորդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը: 82-րդ րոպեին բրազիլացի Թայսոնն իր առաջին գոլը խփեց «Շախտյորի» կազմում, բայց րոպեներ «Ալ Հալիլը» կրճատեց հաշվի տարբերությունը: 88-րդ րոպեին Վեսլին 11 մետրանոց հարվածով գրավեց «Շախտյորի» դարպասը՝ ձեւակերպելով խաղի վերջնական հաշիվը:
Matchworld Cup 2013, երկրորդ տուր
«Շախտյոր» - «Ալ Հալիլ»՝ 3:2
Հենրիխ Մխիթարյան, 20, Ռազվան Ռաց, 66, Թայսոն, 82 – Յու Բեն Սու, 38, Վեսլի, 88
Հեռացում՝ Ռազվան Ռաց, 77 («Շախտյոր»)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.