09:21  ,  16 հունվարի, 2013

Վիլիանը միացել է «Շախտյորին» եւ պետք է բացատրություն տա

Բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը հունվարի 15-ի գիշերը միացել է Աբու Դաբիում հավաք անցկացնող Դոնեցկի «Շախտյորին»։

Բրազիլիայի հավաքականի թեկնածուն պետք է բացատրություն տա թիմի գլխավոր մարզիչին ու ֆուտբոլիստներին հավաքին ուշացումով միանալու համար։ Վիլիանն արդեն հանգրվանել է այն հյուրանոցում, որտեղ նրա ակումբակիցներն են եւ ստացել է մարզումային համազգեստ, տեղեկացնում է «Շախտյորի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ 24-ամյա բրազիլացին բազմիցս հայտարարել է «Շախտյորից» հեռանալու ցանկության մասին: Հունվարի 11-ին «Շախտյորը» ձեռք էր բերել Խարկովի «Մետալիստի» բրազիլացի ենթահարձակվող Թայսոնին, ով խաղում է Վիլիանի դիրքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս