18:32  ,  11 հունվարի, 2013

Պաշտոնական. Թայսոնը՝ «Շախտյորի» ֆուտբոլիստ

Դոնեցկի «Շախտյորը» պաշտոնապես հայտարարել է Խարկովի «Մետալիստի» բրազիլացի ենթահարձակվող Թայսոնին ձեռք բերելու մասին:

Հունվարի 11-ին 24-ամյա բրազիլացին 5 տարվա պայմանագիր է կնքել Ուկրաինայի չեմպիոնի հետ: Թայսոնին ձեռք բերելու համար «Շախտյորը» վճարել է 20 միլիոն դոլար:

Թայսոնը 2010-ին բրազիլական «Ինտերնասիոնալից» էր տեղափոխվել «Մետալիստ»: Նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր նաեւ Լոնդոնի «Չելսին»:

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին «Մետալիստի» կազմում անցկացրել է 20 հանդիպում, խփել է չորս գնդակ, կատարել է վեց գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով