19:28  ,  15 հունվարի, 2013

Բելառուսի նախագահ. Մարզիկների համար 5 հազար դոլարը փող չէ

Մարզիկները մեծ հոնորարներ պետք է ստանան բարձր արդյունքների համար, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ քննադատաբար խոսելով սպորտում առկա բարձր վարձատրության վերաբերյալ, փոխանցում է Segodnya-ն։

«Ես մեր մարզիկներից ակնկալում եմ բարձր արդյունքներ։ Խոսքը վերաբերում է նաեւ ԲԱՏԷ ֆուտբոլային ակումբին։ Նրանք վարում են արտասահմանյան ավտոմեքենաներ, 5 հազար դոլարը նրանց համար փող չէ։ Գոնե հոկեյիստները կստանան այնքան աշխատավարձ, որ կարողանան կերակրել ընտանիքը, իսկ շատ կստանան արդյունքի համար»,- ասել է Լուկաշենկոն։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news