14:01  ,  15 հունվարի, 2013

IFFHS. Ինյեստան՝ տարվա լավագույն փլեյմեյքեր

Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հունվարի 15-ին հրապարակել է 2012-ի լավագույն փլեյմեյքերների վարկանիշային աղյուսակը:

Առաջին 3 տեղերում «Բարսելոնայի» ներկայացուցիչներն են: 146 միավորով առաջին տեղը զբաղեցրել է Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան: Երկրորդ տեղում Ինյեստայի թիմակից Չավի Հերնանդեսն է՝ 128 միավոր: 2012-ին 91 գոլի հեղինակ դարձած Լիոնել Մեսին երրորդն է՝ 98 միավոր: Իտալիայի հավաքականի եւ «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն 87 միավորով հայտնվել է չորրորդ տեղում, իսկ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդու 6-րդն է՝ 34 միավոր:

IFFHS. 2012թ. լավագույն փլեյմեյքերները

1. Անդրես Ինյեստա (Իսպանիա, «Բարսելոնա») – 146 միավոր

2. Չավի Հերնանդես (Իսպանիա, «Բարսելոնա») – 128

3. Լիոնել Մեսի (Արգենտինա, «Բարսելոնա») – 97

4. Անդրեա Պիրլո (Իտալիա, «Յուվենտուս») – 87

5. Մեսութ Օզիլ (Գերմանիա, «Ռեալ») – 43

6. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Ռեալ») – 34

7. Դավիդ Սիլվա (Իսպանիա, «Մանչեսթեր Սիթի») – 9

8. Յայա Տուրե (Կոտ դ՛Իվուար, «Մանչեսթեր Սիթի») – 9

9. Նեյմար (Բրազիլիա, «Սանթոս») – 9

10. Ստիվեն Ջերարդ (Անգլիա, «Լիվերպուլ») – 8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում