14:01 15 հունվարի, 2013Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հունվարի 15-ին հրապարակել է 2012-ի լավագույն փլեյմեյքերների վարկանիշային աղյուսակը:
Առաջին 3 տեղերում «Բարսելոնայի» ներկայացուցիչներն են: 146 միավորով առաջին տեղը զբաղեցրել է Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան: Երկրորդ տեղում Ինյեստայի թիմակից Չավի Հերնանդեսն է՝ 128 միավոր: 2012-ին 91 գոլի հեղինակ դարձած Լիոնել Մեսին երրորդն է՝ 98 միավոր: Իտալիայի հավաքականի եւ «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն 87 միավորով հայտնվել է չորրորդ տեղում, իսկ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդու 6-րդն է՝ 34 միավոր:
IFFHS. 2012թ. լավագույն փլեյմեյքերները
1. Անդրես Ինյեստա (Իսպանիա, «Բարսելոնա») – 146 միավոր
2. Չավի Հերնանդես (Իսպանիա, «Բարսելոնա») – 128
3. Լիոնել Մեսի (Արգենտինա, «Բարսելոնա») – 97
4. Անդրեա Պիրլո (Իտալիա, «Յուվենտուս») – 87
5. Մեսութ Օզիլ (Գերմանիա, «Ռեալ») – 43
6. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Ռեալ») – 34
7. Դավիդ Սիլվա (Իսպանիա, «Մանչեսթեր Սիթի») – 9
8. Յայա Տուրե (Կոտ դ՛Իվուար, «Մանչեսթեր Սիթի») – 9
9. Նեյմար (Բրազիլիա, «Սանթոս») – 9
10. Ստիվեն Ջերարդ (Անգլիա, «Լիվերպուլ») – 8
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.