Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիան առաջիկայում պաշտոնապես կհայտարարի Ֆորմուլա-1-ի Բահրեյնի Մեծ մրցանակի խաղարկությունն այս տարի եւս չանցկացնելու մասին, հաղորդում է F1Today-ը: Ապրիլի 20-ից 22-ը նախատեսված փուլը չի կայանա Բահրեյնում քաղաքական անկայուն իրավիճակի պատճառով:
Անցած տարի Բահրեյնի Մեծ մրցանակը չանցկացվեց բողոքի զանգվածային ելույթների պատճառով: Այժմ էլ իրավիճակը մերձավորարեւելյան երկրում պայթունավտանգ է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում