20:07  ,  11 հունվարի, 2013

Թայսոն. Ուրախ եմ, որ հանդես եմ գալու «Շախտյորի» պես մեծագույն ակումբում

Ես ճիշտ ընտրություն կատարեցի, հայտարարել է Խարկովի «Մետալիստից» Դոնեցկի «Շախտյորի» տեղափոխված հարձակողական ոճի կիսապաշտպան Թայսոնը:

«Ուրախ եմ, որ հանդես եմ գալու այսպիսի մեծագույն ակումբում: «Շախտյորի» դեմ խաղացել եմ եւ բավական տեղեկացված եմ նրա մասին: Շատ եմ ցանկանում օգնել ակումբին՝ նվաճելու նոր տիտղոսներ: «Շախտյորի» հետաքրքրության մասին իմացա Բրազիլիայում: Այնուհետեւ զրուցեցի Լուիս Ադրիանոյի հետ եւ նոր տեղեկություններ իմացա: Դեռ չեմ կողմնորոշվել, թե որ համարով եմ հանդես գալու: Ես ճիշտ ընտրություն կատարեցի»,- 24-ամյա բրազիլացու խոսքը փոխանցում է «Շախտյորի» պաշտոնական կայքը

Հիշեցնենք, որ Թայսոնի տրանսֆերը կազմել է 20 միլիոն դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում