20:07 11 հունվարի, 2013Ես ճիշտ ընտրություն կատարեցի, հայտարարել է Խարկովի «Մետալիստից» Դոնեցկի «Շախտյորի» տեղափոխված հարձակողական ոճի կիսապաշտպան Թայսոնը:
«Ուրախ եմ, որ հանդես եմ գալու այսպիսի մեծագույն ակումբում: «Շախտյորի» դեմ խաղացել եմ եւ բավական տեղեկացված եմ նրա մասին: Շատ եմ ցանկանում օգնել ակումբին՝ նվաճելու նոր տիտղոսներ: «Շախտյորի» հետաքրքրության մասին իմացա Բրազիլիայում: Այնուհետեւ զրուցեցի Լուիս Ադրիանոյի հետ եւ նոր տեղեկություններ իմացա: Դեռ չեմ կողմնորոշվել, թե որ համարով եմ հանդես գալու: Ես ճիշտ ընտրություն կատարեցի»,- 24-ամյա բրազիլացու խոսքը փոխանցում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Թայսոնի տրանսֆերը կազմել է 20 միլիոն դոլար:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.