Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահական խորհդրի նիստը հունվարի 18-ից 21-ը տեղի կունենա Ծաղկաձորում: ՖԻԴԵ-ի կայքը հրապարակել է նիստի օրակարգը:
ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իլյումժինովից բացի զեկույցներով հանդես կգան նաեւ կազմակերպության գանձապետը, Աթենքի, Մոսկվայի եւ Էլիստայի գրասենյակները, կհաստատվեն մի շարք ֆեդերացիաների անդամակցությունը ՖԻԴԵ-ին, կներկայացվեն 2013-ի եւ առաջիկա մի քանի տարիների գլխավոր իրադարձությունների նախապատրաստական գործընթացի զեկույցները:
Կքննարկվի նաեւ ռուսական «ՆՏՎ Պլյուս» հեռուստաընկերությանը ՖԻԴԵ-ի պաշտոնական հեռուստաալիքի կարգավիճակ տալու հարցը, նաեւ ՖԻԴԵ-ի հովանավորությամբ առանձին շախմատային հեռուստաալիք ստեղծելու նախագիծը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 1 նոյեմբերի 
01:58 , 1 նոյեմբերի
01:42 , 1 նոյեմբերի
23:29 , 31 հոկտեմբերի
23:22 , 31 հոկտեմբերի 
23:06 , 31 հոկտեմբերի
22:46 , 31 հոկտեմբերի 
21:59 , 31 հոկտեմբերի
20:56 , 31 հոկտեմբերի 
19:59 , 31 հոկտեմբերի