18:07 10 հունվարի, 2013Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահական խորհդրի նիստը հունվարի 18-ից 21-ը տեղի կունենա Ծաղկաձորում: ՖԻԴԵ-ի կայքը հրապարակել է նիստի օրակարգը:
ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իլյումժինովից բացի զեկույցներով հանդես կգան նաեւ կազմակերպության գանձապետը, Աթենքի, Մոսկվայի եւ Էլիստայի գրասենյակները, կհաստատվեն մի շարք ֆեդերացիաների անդամակցությունը ՖԻԴԵ-ին, կներկայացվեն 2013-ի եւ առաջիկա մի քանի տարիների գլխավոր իրադարձությունների նախապատրաստական գործընթացի զեկույցները:
Կքննարկվի նաեւ ռուսական «ՆՏՎ Պլյուս» հեռուստաընկերությանը ՖԻԴԵ-ի պաշտոնական հեռուստաալիքի կարգավիճակ տալու հարցը, նաեւ ՖԻԴԵ-ի հովանավորությամբ առանձին շախմատային հեռուստաալիք ստեղծելու նախագիծը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.