Բրազիլիայի մարմնավաճառները 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին ընդառաջ կկատարելագործեն անգլերենը, հայտարարել է Բրազիլիայի մարմնավաճառների ասոցիացիայի նախագահ Սիդա Վիերան, փոխանցում է Huffingtonpost-ը: Նա նշել է, որ ասոցիացիայի անդամ 4000 կանանցից առնվազն 300-ը կմասնակցի անգլերենի դասընթացներին, որոնք կմեկնարկեն մարտին եւ կտեւեն ութ ամիս: Նախատեսվում է բացել նաեւ ֆրանսերենի եւ իտալերենի դասընթացներ:
Բրազիլիայում մարմնավաճառությունը օրինականացված է եւ համարվում է մասնագիտություն: Երկրում քրեորեն հետապնդվում է սեռական շահագործումն ու կավատությունը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:02 , 11 նոյեմբերի
09:06 , 11 նոյեմբերի
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի