17:08  ,  9 հունվարի, 2013

Արթուր Միրանյանը գոլի հեղինակ է դարձել արդբեջանցիների հետ խաղում (վիդեո)

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Արթուր Միրանյանը ֆուտբոլի Ուկրաինայի մինչեւ 18 տարեկանների հավաքականի կազմում երկրորդ գոլն է խփել Վալենտին Գրանատկինի անվան հուշամրցաշարում:

Սանկտ Պետերբուգում ընթացող մրցաշարի երրորդ տուրում ուկրաինացիները 2:0 հաշվով հաղթել են Ադրբեջանի հավաքականին: Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացել է Արթուր Միրանյանը, ով գեղեցիկ գոլի հեղինակ էր դարձել նախորդ տուրում կայացած լիտվացիների հետ խաղում: Միրանյանը խաղացել է 74 րոպե:

Ուկրաինայի թիմը 7 միավորով խմբում գրավել է առաջին տեղը եւ կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել:

Տեսանյութում Միրանյանի գոլը՝ 24:45-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում