11:50  ,  9 հունվարի, 2013

Հենրիխ Մխիթարյան. Շատ էի կարոտել բոլորին

Մեկամսյա հանգստից հետո թարմություն եմ զգում, հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հունվարի 7-ին Միրչա Լուչեսկու թիմը առաջին մարզումն է անցկացրել ամանորյա հանգստից հետո:

«Վերադարձել եմ տոնական տրամադրությամբ, շատ էի կարոտել բոլորին։ Կարծում եմ՝ ձմեռային հանգիստն օգտակար կլինի թիմի համար։ Հուսով ենք, որ լավ կաշխատենք եւ մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնենք բարձր մակարդակով՝ հասնելով արդյունքի: Մեկամսյա հանգստից հետո թարմություն եմ զգում: Հունվարի 7-ին վերադարձա մարզաբազա: Քնելու բավական ժամանակ եմ ունեցել, այնպես որ վերականգնել եմ ուժերս՝ նախապատրաստվելով մարզումներին: Հայաստանում անցկացրած հանգստի ժամանակ մի քանի օր այցելել եմ մարզասրահ՝ աշխատելով մարզասարքերի վրա:

Տոները շատ լավ անցան: Ես ընտանիքիս եւ բարեկամներիս հետ էի: Մեզ մոտ դա ավանդույթ է: Դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 5-ը հյուրերի ենք ընդունում եւ այցելում հարազատնեին: Նոր տարուն տանն եմ մնացել: Միշտ հաճելի է մրցանակներ ստանալ, սակայն չի կարելի է բավարարվել ձեռք բերածով. առջեւում մեծ աշխատանք կա։ Պետք է երկար ճանապարհ անցնենք։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացին իմ ուժերին եւ ճանաչեցին Հայաստանի 2012թ. լավագույն ֆուտբոլիստ»,- Մխիթարյանի խոսքը փոխանցում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով