11:50 9 հունվարի, 2013Մեկամսյա հանգստից հետո թարմություն եմ զգում, հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հունվարի 7-ին Միրչա Լուչեսկու թիմը առաջին մարզումն է անցկացրել ամանորյա հանգստից հետո:
«Վերադարձել եմ տոնական տրամադրությամբ, շատ էի կարոտել բոլորին։ Կարծում եմ՝ ձմեռային հանգիստն օգտակար կլինի թիմի համար։ Հուսով ենք, որ լավ կաշխատենք եւ մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնենք բարձր մակարդակով՝ հասնելով արդյունքի: Մեկամսյա հանգստից հետո թարմություն եմ զգում: Հունվարի 7-ին վերադարձա մարզաբազա: Քնելու բավական ժամանակ եմ ունեցել, այնպես որ վերականգնել եմ ուժերս՝ նախապատրաստվելով մարզումներին: Հայաստանում անցկացրած հանգստի ժամանակ մի քանի օր այցելել եմ մարզասրահ՝ աշխատելով մարզասարքերի վրա:
Տոները շատ լավ անցան: Ես ընտանիքիս եւ բարեկամներիս հետ էի: Մեզ մոտ դա ավանդույթ է: Դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 5-ը հյուրերի ենք ընդունում եւ այցելում հարազատնեին: Նոր տարուն տանն եմ մնացել: Միշտ հաճելի է մրցանակներ ստանալ, սակայն չի կարելի է բավարարվել ձեռք բերածով. առջեւում մեծ աշխատանք կա։ Պետք է երկար ճանապարհ անցնենք։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացին իմ ուժերին եւ ճանաչեցին Հայաստանի 2012թ. լավագույն ֆուտբոլիստ»,- Մխիթարյանի խոսքը փոխանցում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.