Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը կաշխատի «Փյունիկի» մարզչական շտաբում եւ կօգնի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Վարդան Մինասյանին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականի կազմում 131 հանդիպում անցկացրած 40-ամյա Հովսեփյանը նոյեմբերի 14-ին ավարտել էր ֆուտբոլիստի կարիերան: Նրա վերջին ակումբը եղել է «Փյունիկը»:
Հիշեցնենք, որ «Փյունիկում» Վարդան Մինասյանի օգնականներն են նաեւ թիմի նախկին ֆուտբոլիստ Արթուր Մկրտչյանը, Վարազդատ Ավետիսյանը եւ Աշոտ Ավետիսյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի