14:45 8 հունվարի, 2013Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը կաշխատի «Փյունիկի» մարզչական շտաբում եւ կօգնի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Վարդան Մինասյանին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականի կազմում 131 հանդիպում անցկացրած 40-ամյա Հովսեփյանը նոյեմբերի 14-ին ավարտել էր ֆուտբոլիստի կարիերան: Նրա վերջին ակումբը եղել է «Փյունիկը»:
Հիշեցնենք, որ «Փյունիկում» Վարդան Մինասյանի օգնականներն են նաեւ թիմի նախկին ֆուտբոլիստ Արթուր Մկրտչյանը, Վարազդատ Ավետիսյանը եւ Աշոտ Ավետիսյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.