16:22  ,  5 հունվարի, 2013

Transfermarkt. Հրայր Մկոյանը՝ «Կարպատների» խաղացող

Transfermarkt տրանսֆրային պորտալի համաձայն՝ Հայաստանի ազգային հավաքականի եւ Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը տեղափոխվել է Լվովի «Կարպատներ»: Transfermarkt-ը 26-ամյա Մկոյանի տրանսֆերը գնահատում է 250 հազար եվրո:

Ավելի վաղ NEWS.am Sport-ը հայտնել էր, որ Հրայր Մկոյանը կարիերան կշարունակի ֆուտբոլի Ուկրաինայի Պրեմյեր լիգայում հանդես եկող Լվովի «Կարպատներում»:

Նոյեմբերին գյումրեցի պաշտպանը մինչեւ 2012/2013 մրցաշրջանի ավարտը երկարաձգել էր պայմանագիրը «Շիրակի» հետ:

2012-ին Մկոյանը կարճաժամկետ պայմանագիր կնքեց Նալչիկի «Սպարտակի» հետ, սակայն նալչիկցիները դուրս մնացին Ռուսաստանի Պրեմյեր լիգայից եւ ֆուտբոլիստը դարձյալ վերադարձավ «Շիրակ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով